տուն Լուրեր ՆԱՏՕ-ն անհանգստացած է Վրաստանում նախընտրական իրավիճակով

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Վրաստանում նախընտրական իրավիճակով

155
0

1477001969

ՆԱՏՕ-ն անհանգստացած  է Վրաստանի  խորհրդարանի «Միասնական  ազգային շարժում» կուսակցության ընդդիմադիր  պատգամավոր  Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթյունով` հաղորդել  է ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով գլխավոր քարտուղար Ջեյմս Ապատուրայի հատուկ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանի  ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 8-ին: Գլխավոր մրցակիցներն են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և ընդդիմադիր «Միասնական  ազգային շարժումը»:

«ՆԱՏՕ-ն անհանգստացած  է  բռնության փաստերով, որոնք տեղ են գտել  ընտրական գործընթացում, վերջերս  թեկնածուի ավտոմեքենա է պայթեցվել: Նախընտրական շրջանը պետք է անցնի հանգիստ մթնոլորտում` ժողովրդավարության բարձր սկզբունքներին  համապատասխան»,-  գրել  է Ապատուրայը «Ֆեյսբուքի» իր  էջում:

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Թբիլիսիսի կենտրոնում պայթեցվել  էր «Միասնական  ազգային շարժում» ընդդիմադիր  կուսակցության պատգամավոր  Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան: Պատգամավորն ու իր  վարորդը ստացել  էին աննշան վնասվածքներլ, իսկ չորս անցորդ` վիրավորումներ: Տուժածներից մեկի  վիճակը գնահատվում է ծանր: Պայթյունի  հետևանքով վնասվել  են նաև  շուրջ  գտնվող 10 ավտոմեքենա:

Թարգամաձեի  կարծիքով` պայթյունի  կազմակերպիչներ կարող են լինել պետանվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ: Վրաստանի ՆԳՆ-ը իրականացնում է քննություն` դիտավորությամբ մահ պատճառելու հոդվածով: