տուն Լուրեր ՆԱՏՕ-ն ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ից. Նինիստյո

ՆԱՏՕ-ն ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ից. Նինիստյո

137
0

nato-nations-jpg_506419_20170119-684

ՆԱՏՕ-ն ըստ էության չի համարվում եվրոպական կառույց, այն ամբողջությամբ կախված է Միացյալ Նահանգներից: Այս մասին գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի հաղորդմամբ՝ հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն. փոխանցում է TASS-ը:

«Ես չեմ ուզում ՆԱՏՕ-ի դեմ որևէ խոսք ասել, բայց եթե նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղմացնի դաշինքի հասցեին իր քննադատությունը, այն չի համարվում եվրոպական կազմակերպություն: ՆԱՏՕ-ն ամբողջությամբ կախված է Ամերիկայից»,- ասել է Նինիստյոն:

Երկրի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ը պետք է ապահովի իր անդամ երկրների քաղաքացիների անվտանգությունը: