տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը մի քանի տարի կտևի

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը մի քանի տարի կտևի

125
0

20140305_140305-nuc_rdax_775x516

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Եվրաատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը կտևի մի քանի տարի։ Այս մասին հաղորդում է Flashnord գործակալությունը՝ մեջբերելով Սթոլթենբերգի հայտարարությունը նորվեգական հեռուստատեսությանը։

ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է, որ Ուկրաինան ինքն է հայտնել պաշտպանական ոլորտում լուրջ բարեփոխումների անցկացման անհրաժեշտության մասին։ Դա պետք է վերաբերի նաև պետական կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ ինչը տարիներ կտևի։

Տեղեկացնենք, որ երեկ Ուկրաինայի գերագույն ռադան կողմ է քվերակել Ուկրաինայի՝ արտադաշինքային կարգավիճակի վերացմանը, ինչը թույլ է տալիս սկսել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու գործընթաց։