տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի ժողովրդի ընտրությունն է. Մարգվելաշվիլի

ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի ժողովրդի ընտրությունն է. Մարգվելաշվիլի

73
0

10550001_329282717240008_7411272431407402649_o

Անդամակցությունը ՆԱՏՕ-ին վրաց ժողովրդի ընտրությունն է: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Թբիլիսիում միջազգային համաժողովում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ելույթին:

Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են անել ոչ միայն քաղաքական հայտարարություններ այս նպատակին հասնելու համար: «Մենք նաև զարգացնում ենք մեր ռազմական ենթակառուցվածքները և ժողովրդավարական ինստիտուտները, ինչպես նաև վրաց զինվորականներն իրենց կյանքի և առողջության գնով պաշտպանում են այն արժեքները, որոնց մենք հետևում ենք շատ տարիներ, և դրանց իրենց կյանքն են նվիրել շատ մարդիկ», — ասել է Մարգվելաշվիլին ՆԱՏՕ-ի անդամ 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովում: