ՆԱՏՕ-ի ուժերը չեն մասնակցի ԱՄՆ-ի գլխավորությամբ ԴԱԻՇ-ի դեմ հակաահաբեկչական գործողությանը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«ՆԱՏՕ-ն, որպես այդպիսին, մարտական դեր չի ստանձնում»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում:
Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն մտադիր է հակաահաբեկչական կոալիցիային աջակցել AWACS վաղ զգուշացման ինքնաթիռներ տրամադրելու տեսքով: Միաժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն առանձին-առանձին կոալիցիայի անդամ են: