Չեխիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Պետր Պավելը այսօր ընտրվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի պաշտոնում: Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Յան Պեյշեկը:
Նոր նախագահի ընտրությունը կայացել է այսօր Վիլնյուսում հրավիրված ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստի ավարտին: Նշվում է, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կենտրոնական ու արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչները երբեք չեն ընտրվել այս պաշտոնում:
Ռազմական կոմիտեն ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինն է: Դրա կազմում ընդգրկված են դաշինքի անդամ երկրների ԶՈւ-ի շտաբի պետերն ու բանակ չունեցող Իսլանդիայի քաղաքացիական ներկայացուցիչը: