ՆԱՏՕ-ի շրջանակում հավաքական անվտանգությունն ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` դրա մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Մենք մեծացրել ենք մեր ռազմական պատրաստականությունը»,- ընդգծել է նա` ողջունելով դաշնակից եվրոպական պետություններին հատկացվող ֆինանսական աջակցությունը 4 անգամ մեծացնելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը:
Ուկրաինայի խնդրի պատճառով Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին ԱՄՆ-ն դադարեցրել է Մոսկվայի հետ համագործակցությունը և կտրուկ ավելացրել է իր ռազմական ակտիվությունը Եվրոպայում: 2017թ.-ի համար եվրոպական անվտանգության ծրագրերի ուղղությամբ ԱՄՆ-ն 3,4 միլիարդ դոլարով ավելացրել է ֆինանսավորումը: