Հյուսիսատլանտյան դաշինքը տագնապով երկինք է բարձրացրել ՄիԳ-29 կործանիչներ՝ ուղեկցելու ռուսական Իլ-78 լիցքավորող ինքնաթիռը, որ անցնում էր Բալթիկ ծովի երկնքում: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Լատվիայի բանակի ներկայացուցիչին:
«ՆԱՏՕ-ի ՄիԳ-29 կործանիչները հունվարի 16-ին երկինք են բարձրացել՝ կանխելու ռուսական օդուժի Իլ-78 առաջխաղացումը Բալթիկ ծովում», — ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական ճգնաժամի մեկնարկից ի վեր ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր ներկայությունը Բալթյան տարածաշրջանում: Մասնավորապես, Հյուսիսատլանտյան դաշինքը մայիսի 1-ից 2 անգամ ավելացրել է իր օդուժը Բալթյան երկրներում:
Ապրիլի վերջին այդ տարածաշրջան են ուղղվել նաև 600 ամերիկացի զինծառայողներ, ովքեր պետք է վերապատրաստեն տեղացի զինվորներին: