տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ի կազմ Ուկրանիայի և Վրաստանի մտնելը կպայթեցնի Եվրոպան

ՆԱՏՕ-ի կազմ Ուկրանիայի և Վրաստանի մտնելը կպայթեցնի Եվրոպան

72
0

grushkoՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ եթե Ուկրաինան և Վրաստանը մտնեն ՆԱՏՕ, ապա այն կբերի Եվրոպայում մեծամասշտաբ ճգնաժամի, հայտնում է gazeta.ru-ն:

«Նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել այն իրադրությունը, որ այդ երկրները շարունակեն փայփայել ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու հույսերը և որ դաշինքը իրոք պատրաստի նրանց ընդունելու պլանները, քանի որ այն կպայթեցնի իրադրությունը և Եվրոպան կկանգնեցնի ճգնաժամի առաջ, որի չափերն ու մաշտաբներն այսօր պատկերացնել հնարավոր չէ»: Ավելի վաղ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը Եվրոպայում չի դիտարկի պասիվ դիտորդի կարգավիճակով: