ՆԱՏՕ-ի դռները Ուկրաինայի առջև բաց են: Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեմբերգը` ելույթ ունենալով Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
«Դուռը շարունակում է բաց մնալ: Ես հիշում եմ, որ Բուխարեստում կյացած գագաթնաժաղովում մենք որոշել էինք, որ Ուկրաինան կդառնա անդամ: Այդ որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ, եթե Ուկրաինան կատարի անդամակցության համար նախատեսված պայմանները», — հավելել է նա: Ըստ գլխավոր քարտուղարի` ՆԱՏՕ-ն վերջին տարիներին Ուկրաինայի հարցը չի քննարկել այն պատճառով, որ վերջինս հայտարարել էր չեզոքության մասին:
Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը կորոշվի համաուկրաինական հանրաքվեով: «ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ դրանից հրաժարվելու հարցը կորոշվի հանրաքվեով: Մենք մշակել ենք չափանիշներ, որոնցով Ուկրաինան կահապատասխանի ՆԱՏՕ-ին: Միայն դրանից հետո ուկրաինացի ժողովուրդը կարող է որոշել այդ հարցը հանրաքվեով», — ասել է Պորոշենկոն: