Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին՝ համախմբվել Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու համար։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
Նշելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միասնությունն անհրաժեշտություն է, Ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ռուսաստանն ուժեղ մրցակից է, իսկ «ուժեղների հետ պետք է երկխոսել»։ Ըստ նախարարի՝ ուժեղներին չի կարելի սադրել։ Նրանց պետք է բերել բանակցությունների սեղանի շուրջ։
Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնյա-դեմոկրատական միության համագումարի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան չի պատրաստվում թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։