տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ի արագ արձագանքման զորքերում կծառայի 30 հազար մարդ

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման զորքերում կծառայի 30 հազար մարդ

108
0

_NATO_flag

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի թվականակը կհասնի 30 հազարի, իսկ առաջամարտիկների խումբը՝ 5 հազար զինծառայողի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։

«Ցանկանում եմ շեշտել, որ բոլոր այն որոշումները, որոնք կընդունեն Դաշինքի պաշտպանության նախարարներն արագ արձագանքման ուժերի կազմի մասին, կլինեն բացառապես պաշտպանական և պատասխան կլինեն ՆԱՏՕ-ին Ղրիմում և Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին», — ասել է նա։