ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարներն արձանագրություն են ստորագրել դաշինքին Չեռնոգորիայի անդամակցության մասին:
Այյդ պահից Չեռնոգորիան դիտորդի կարգավիճակ Է ունենալու Հյուսիսատլանյան խորհրդում, իսկ արձանագրության վավերացման ավարտվելու ց հետո ինքնաբերաբար կդառնա ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը:
«Մենք կարծում ենք, որ սա ռազմական դաշինքներին անդամակցելու վերաբերյալ որոշում ընդունելը ցանկացած ինքնիշխան պետության հիմնարար իրավունքն Է»,- ավելի վաղ հայտարարել Էր դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Նա նաեւ հանդես Է եկել պնդմամբ, որ դաշինքի ընդլայնման շարունակման հետ կապված Ռուսաստանի մտահոգությունը «հիմնավորված չԷ», իսկ այն երկրների նկատմամբ հնարավոր բոլոր պատժամիջոցները, որոնք ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ին, անընդունելի են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: