տուն Քաղաքական Միջազգային National Geographic հեռուստաալիքի՝ օձերի մասին պատմող հաղորդման վարողը մահացել է օձի խայթոցից

National Geographic հեռուստաալիքի՝ օձերի մասին պատմող հաղորդման վարողը մահացել է օձի խայթոցից

167
0

140216095220-jamie-coots-restricted-story-top

ԱՄՆ-ում National Geographic հեռուստաալիքով հեռարձակվող օձերի մասին պատմող հաղորդման վարողներից մեկը մահացել է թունավոր կենդանու խայթոցից։ Այս մասին հաղորդում է The Independent—ը։

Ամերիկյան Քենթաքի նահանգի Միդլսբորո քաղաքի ոստիկանությունը հաղորդել է, որ իրենք ահազանգ են ստացել թունավոր օձի հարձակման մասին։ Մահը տեղի է ունեցել քաղաքի եկեղեցիներից մեկում։ Պարզվել է, որ մահացածը հոգևորական Ջեյմի Կուտսն է։ Նա նկարահանվել է հաղորդմանը, սակայն օձի հարձակումից հետո հրաժարվել է հոսպիտալացումից։ Ժամեր անց նրա մարմինը հայտնաբերել են եկեղեցում։