տուն Քաղաքական Միջազգային NASA-ի գիտնականները հայտնագործել են տասնյակ հսկա գերգալակտիկաներ

NASA-ի գիտնականները հայտնագործել են տասնյակ հսկա գերգալակտիկաներ

101
0

ison-approach-NASAԱստղաֆիզիկոսները SDSS (Sloan Digital Sky Survey) տեսածիրի արխիվներում, որոնք տեղեկատվություն են բովանդակում ավելի քան 800 հազար աստղակույտերի մասին, հայտնաբերել են 53 հսկա պարուրաձեւ գերգալակտիկաներ, որոնց պարամետրերը գերազանցում են նման օբյեկտների վերաբերյալ գիտությանը հայտնի բոլոր տվյալները: Հետազոտությունը հրապարակվել Է The Astrophysical Journal-ում,  դրա մասին հակիրճ հաղորդել Է NASA-ն, տեղեկացնում Է Արմենպրեսը:

Պարույրի ձեւ ունեցող գերգալակտիկաները գտնվում են Երկրից 1,2 – 3,5 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա: Դրանցից յուրաքանչյուրն ավելի քան տասնապատիկ ավելի զանգվածեղ Է Ծիր Կաթինից եւ երկու – չորս անգամ խոշոր Է դրանից (ամենամեծ համակարգի տրամագիծը հասնում Է 440 հազար լուսային տարվա, մինչդեռ Ծիր Կաթինինը՝ 100 հազար լուսային տարվա):