տուն Քաղաքական Միջազգային NASA-ն Մարս թռչելու «ափսե» է փորձարկում

NASA-ն Մարս թռչելու «ափսե» է փորձարկում

135
0

nasa_05

NASA-ի մասնագետները հայտնում են, որ իրենք Երկիր մոլորակի ստրատոսֆերայում սկսել են փորձարկել «թռչող ափսե», որը պետք է օգտագործվի դեպի Մարս մոլորակ մարդկանց տեղափոխության համար։

Այս սարքերը ամրացված են լինելու տիեզերանավերին և թույլ են տալու արգելակել Մարսի խիտ մթնոլորտում։ Այդ սարքերի մեծությունը կազմում է 6 և 8 մետր։ Դրանք փորձարկվելու են ԱՄՆ ռազմաօդային ուժերի Քաուաի փորձադաշտում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ափսեն կբարձրացնեն Երկրի մակերեսից 36 կմ բարձրության վրա։ Դրանից հետո կմիացնեն նրա շարժիչը, որը թույլ կտա բարձրանալ 55 կմ-ով։ Այնուհետև այն կսկսի անկումը։ Ակնկալվում է, որ սարքը վայրէջք կատարի օվկիանոսում՝ պարաշյուտի միջոցով։