Վերջին շրջանում դիետոլոգները առաջարկում են հրաժարվել հյութերից` հօգուտ թարմ մրգերի և հատապտուղների: Սակայն ամերիկյան մի խումբ քիմիկոսների հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ դեպքերում հյութն ավելի օգտակար է, քան պտուղը, որից այն ստացված է:
Գիտնականները փորձել են պարզել վիտամին C-ի և կարոտինների մարսումն օրգանիզմի կողմից հյութերի դեպքում: Նրանք պարզել են, որ թեպետ ջերմային մշակման ժամանակ օգտակար նյութերի քանակը նվազում է, այդուհանդերձ հյութերն ավելի հեշտ են մարսվում, քան պտուղները:
Արդյունքում` նարնջի հյութից մարդն ավելի շատ վիտամին C և կարոտին է ստանում, քան պտղից: Միակ բացասական բանն այն է, որ հյութում բացակայում է թաղանթանյութը, որն անհրաժեշտ է աղիների համար: Այդ պատճառով` գիտնականները խորհուրդ են տալիս եւ պտուղներն օգտագործել եւ հյութը: