տուն Քաղաքական Միջազգային Նարիշկինը օրիգինալությամբ ցնցեց բոլորի. Ուկրաինան է իրականում բռնակցել Ղրիմը

Նարիշկինը օրիգինալությամբ ցնցեց բոլորի. Ուկրաինան է իրականում բռնակցել Ղրիմը

72
0

Sergei_Naryshkin__the_chairman_of_the_State_Duma__Source_Ria_Novosti__01

Ռուսաստանի պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Ղրիմի բռնակցումն արդարացնելու հարցում շրջանցել է բոլոր պաշտոնյաներին և հասարակական-քաղաքական գործիչներին իր յուրահատուկ հայտարարությամբ: Նա ասել է, որ իրականում Ուկրաինան էր բռնակցել Ղրիմը 1991 թվականին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Ես վստահ եմ, որ մարդիկ անկեղծ կասեն, թե ինչ էին իրենք զգում այդ 23 տարիներին` սկսած 1991-ից մինչև 2014 թվականը, երբ որոշ հանգամանքերի բերումով Ղրիմը, փաստացի, խաղաղ, բայց բռնակցվել էր Ուկրաինայի կողմից, շեշտում եմ` խաղաղ: Գիտեմ, որ Ղրիմի բնակչության մեծամասնությունը բոլոր այս տարիներին զգում էր, որ տարագիր էր, և նրանք երազում էին կրկին հայտնվել պատմական հայրենիքում` Ռուսաստանում», — ասել է Նարիշկինը: