տուն Քաղաքական Միջազգային Նառիշկինը գովել է Ադրբեջանին ԵԽԽՎ-ում ցուցաբերած աջակցության համար

Նառիշկինը գովել է Ադրբեջանին ԵԽԽՎ-ում ցուցաբերած աջակցության համար

107
0

sergei-chairman-duma-state.si

Ռուսաստանի պետական դումայի ղեկավար Սերգեյ Նառիշկինը «Ռոսիա 24»-ի եթերում գովեստի խոսքեր է հնչեցրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ վերջին նիստում Ռուսաստանը զրկվել է խոսքի իրավունքից։ Հայաստանի պատվիրակության մի մասն այդ օրը չի մեկնել նիստի, իսկ մյուս մասը՝ դեմ է քվերակել Ռուսատսանին նման իրավունքից զրկելուն, սակայն վերջնական բանաձևի քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել։

«ԵԽԽՎ երրորդ մասը, պայմանական՝ 1/3-ը ամուր, ողջամիտ, ազնիվ մարդիկ և խորհրդարանականներ են, պատգամավորներ, որոնք հասկանում են և արդարացի են քվեարկում, չեն վախենում արդար որոշում կայացնելուց։ Մեր գործընկերներն ու ընկերներն Ադրբեջանից ամբողջ կազմով քվեարկել են այնպես, ինչպես անհրաժեշտ են համարել՝ հօգուտ արդարության, ողջամտության և ժողովրդավարության։ Սա կարելի է որպես օրինակ ներկայացնել», — ասել է Նառիշկինը։