տուն Լուրեր Նարեկ Սարգսյանի համար 2014-ըˋ հիմնախնդիրների հաշվառման և լուծման, մշակումների փուլ

Նարեկ Սարգսյանի համար 2014-ըˋ հիմնախնդիրների հաշվառման և լուծման, մշակումների փուլ

148
0

751A0E25-0CF4-4C59-B602-2350FA7FCC1C_mw1024_s_n

Մենք նախարարությունում առաջին անգամ ստեղծեցինք կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն, և ամբողջ Հայաստնում գտել ենք այն հատվածները, որ զարգացնենք և որոնք  հետաքրքիր կլինեն ներդրողների համար:

Այսօր այս մասին լրագրողների հետ տարեվերջյան ասուլիսին ասաց ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

«Քաղաքաշինության նախարարությունը կհասնի տասնյակների հասնող ներդրումային ծրագրերի: Տվյալ տարածքների զարգացման բոլոր չափորոշիներըˋ գույքագրում, չափագրում, արվել է: Նախարարությունը առաջին անգամ է վերցնում նաև կառուցապատման և պետության գերակա շահերից տուժած բազմաթիվ բնակիչներին խնդիրների աջակացումը: Խոսքը վերաբերում է Երևանում Կոնդի բնակիչների, Ֆիրդուսի, Եկմալյան փողոցի բնակիչների օգնելուն: Այս ուղղությամբ զգալի աշխատանքներ ենք արել, լուծումներ ենք գտել»,-ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ Կոնդի խնդիրները կլուծվեն կիսակառույց շենքի շինարարության աշխատանքները սկսելով և վերջացնելով 2016-ի կեսին: Իսկ Ֆիրդուսի բնակիչների խնդիրները կլուծեն փոխհատուցման միջոցով:

«Ընդհանուր 2014-ը կգնահատեի պրոբլեմների հաշվառման և պրոբլեմների լուծման մշակումների փուլ: 2015-2016-ին սպասվում է բարդ ժամանակահատված, որտեղ մենք պետք է անցնենք իրագործման փուլին և ապահովենք տեսանելի  արդյունքներ»,-ասաց Սարգսյանը: