ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, Պրահայում շարունակում է պահվել արգելանքի տակ։ Այս մասին Araratnews.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նարեկ Սարգսյանը շարունակում է պահվել արգելանքի տակ, և նրա նկատմամբ էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է»,- նշեց Խաչատրյանը: