Իտալական «Նապոլին» իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել է Իտալիայի սոպերգավաթը՝ պարտության մատնելով Թուրինի «Յուվենտուսին»: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած հանդիպումը ավարտվել է 2:2 հաշվով (Կարլոս Տևեսի դուբլին (5′, 106′) նեապոլցիները պատասխանել են Գոնսալո Իգուաինի դուբլով (68′, 118′)): 11 մետրանոց հարվածաշարում «Նապոլին» հաղթել է 6:5 հաշվով:
Հավելենք, որ «Յուվենտուսը» Իտալիայի սուպերգավաթը նվաճել է երկրի համար ռեկորդային՝ 6 անգամ (1995, 1997, 2002, 2003, 2012, 2013):
«Նապոլին» մինչ այս նույն մրցանակին արժանացել էր 1990թ.-ին՝ 5:1 հաշվով հաղթելով նույն «Յուվենտուսին»: