Armsport.am-ը գրում է․
Իտալական «Նապոլին» ամեն կերպ ջանում է ուժեղացնել հարձակման գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է Corriere Dello Sport-ը, «Նապոլին» 60 եվրո է առաջարկել «Ինտերին» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին գնելու համար: «Ներաձուրիները» ավելին են պահանջում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերը» մտադիր է 80 միլիոն եվրո ստանալ գործարքից:
Հիշեցնենք, որ Իկարդիի ծառայություններով հետաքրքրված էր նաև Թուրինի «Յուվենտուսը»: «Բիանկոներիները» ներկա պահին աշխատանքներ են տանում ՄՅՈւ-ի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ:
Մաուրո Իկարդին նախորդ մրցաշրջանի ընթացքում զրկվեց «Ինտերի» ավագի թևկապից: Ներկա պահին նա չի մտնում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ: