տուն Քաղաքական Միջազգային Նալբանդյանն ու Մամեդյարովը համանախագահների հետ քննարկել են փարիզյան հանդիպման օրակարգը

Նալբանդյանն ու Մամեդյարովը համանախագահների հետ քննարկել են փարիզյան հանդիպման օրակարգը

76
0

A3B91168-5410-4A00-B39F-757B8EDB191B_cx4_cy8_cw97_w800_h450

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում քննարկել են Փարիզում  երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման օրակարգը։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ կողմից տարածված հայտարարության մեջ։

Բացի համանախագահներ՝ ամերիկացի Ջեյմս Ուորլիքից, ռուսաստանցի Իգոր Պոպովից և ֆրանսիացի Պյեր Անդրիոյից, հանդիպմանը նաև մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Նախատեսվում է, որ Փարիզում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կշարունակեն բանակցությունները ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ։ Համանախագահները հույս են հայտնել, որ նախագահները կունենան արդյունավետ քննարկում, ինչը առաջընթաց կապահովի կարգավորման գործընթացում։

Համանախագահները նախատեսում են առաջիկայում կրկին այցելել տարածաշրջան։