Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընտրվել է Գերմանիայի նախագահ: Նրա օգտին քվերակել են 1239-ից 931 պատգամավոր:
Գերմանիայի նախագահին ընտրում է Դաշնային ժողովը, որը բաղկացած է 630 անդամներից եւ նույնքան դաշնային հողերի ներկայացուցիչներին: Ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 631 ձայն: Հենց սկզբից Շտայնմայերը համարվում էր երկրի նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուն:
Artsakhpress.am—ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն շնորհավորել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին` Գերմանիայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ավելի վաղ ներկյացված սոցհարցման արդյունքներով, գերմանացիների կեսից ավելին կարծում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երկրի լավ ղեկավար կլինի: Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ հրապարակված սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն, նման կարծիքի են գերմանացիների 59%-ը: Միեւնույն ժամանակ հարցվածների 19% վստահ է հակառակում:
Դեռեւս անցյալ տարվա հունիսիսն Գերմանիայի ներկայիս նախագահ Յոահիմ Գաուկը հայտարարեց, որ չի ցանկանում ռաջադրել իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններին՝ բացատրելով այդ որոշումը իր տարիքով: Նա ծնվել է 1940 թ-ին, եւ մեծ էր հավանականությունը, որ կվերընտրվեր նախագահի պաշտոնում: Նրա լիազորությունների ժամկետը կավարտվի մարտի 17-ին: