տուն Լուրեր Նալբանդյանը Փարիզում քննարկել է ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստման եւ օրակարգի հարցերը

Նալբանդյանը Փարիզում քննարկել է ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստման եւ օրակարգի հարցերը

132
0

45708

Հունիսի 3-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին եւ նրա հետ քննարկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր։

 ԱԳՆ-ից հայտնում են, որ նրանք մտքեր են փոխանակել այս տարվա վերջին Անտանանարիվուում նախատեսվող ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստման եւ օրակարգի հարցերի շուրջ։

Այս համատեքստում անդրադարձ է արվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։