Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին լուրջ վնաս է հասցվել. այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նալբանդյանն ասաց, որ միջազգային հանրությունն այսօր նրանով է զբաղված, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել և բերել կառուցողական դաշտ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել: Խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա:
Հարցին, թե ի՞նչ փաթեթ էր Հայաստան բերել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը, Նալբանդյանը պատասխանեց, որ փաթեթ գոյություն չունի: «Դուք արդեն հինգերորդ անգամ եք հարցնում ինչ-որ փաթեթի մասին, այդպիսի փաթեթ Լավրովը չի բերել: Լավրովը դրա մասին նաև հայտարարեց, շինծու ինչ-որ բաներ պետք չէ ասել: Ասեկոսեների վրա հիմնված եզրակացություններ անելն իմաստ չունի: Լավրովն ինքը հայտարարեց, որ այսօր պետք է ջանքերն ուղղված լինեն հետաքննությունների մեխանիզմների ստեղծմանը, այլ մեխանիզմների հայթայթմանը, որպեսզի կայունություն ստեղծվի, ապահովվի անվտանգությունը և հնարավոր լինի ավելի հարմար ու նպաստավոր պայմաններում բանակցությունները շարունակել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյությում: