տուն Արցախ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում դեռ չի նախատեսվում. Ուորլիք

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում դեռ չի նախատեսվում. Ուորլիք

137
0

James-Warlick-12

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում դեռ չի նախատեսվում. ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք նախարարների հետ մշտական կապի մեջ ենք, որպեսզի սկսվեն հակամարտության կարգավորման բանակցությունները համանախագահների հովանու ներքո: Մենք պատրաստ ենք հանդիպել նախարարների հետ ցանկացած ժամանակ»,- նշել է Ջեյմս Ուորլիքը: