տուն Լուրեր «Նաիրիտի» նախկին աշխատակիցները կրկին կառավարության շենքի առջև են

«Նաիրիտի» նախկին աշխատակիցները կրկին կառավարության շենքի առջև են

77
0

nairit-3-470x265

«Նաիրիտի» նախկին աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի առջև: Նրանք գործադիրից պահանջում են վերագործարկել գործարանը, որի կանգ առնելուց հետո ավելի քան 1800 աշխատակիցներ մնացել են գործազուրկ:

«Նաիրիտի» նախկին աշխատակիցներից Աշոտ Ավետիսյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ մտադիր են կառավարությանը ծրագիր ներկայացնել, առաջարկներ՝ գործարանի վերագործարկումը խթանելու համար:

Նրանք նշեցին նաև, որ ցույցերը կկրեն շարունակական բնույթ: