«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ԱԺ շենքի դիմաց: Նրանք պահանջում էին հանդիպում պատգամավորների հետ: Գործարանի աշխատակիցները բարձրացրել են մի շարք հարցեր: Նրանց հետ հանդիպել են «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը եւ Հակոբ Նազարյանը: Նրանք խոստացել են այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել նաիրիտցիների պահանջը:
Վահե Էնֆիաջյանը նշել է, որ Ռուսաստանը ներմուծում է 18 միլիարդ դրամի կաուչուկ, իրենք քննարկել են հարցը գործընկերների հետ, որ այս մասով հնարավոր լինի համագործակցել Ռուսաստանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: