Այսօր կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով նախատեսվում է առաջարկել Միջպետական բանկին պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ, պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Նաիրիտ 2» փակ բաժնետիրական ընկերությանը 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ:
Այլ կերպ ասած` այս նախագծով առաջարկ կներկայացվի Միջպետական բանկին` օտարել վերջինին պատկանող 70 մլն ԱՄՆ դոլարի վարկային պահանջները «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության նկատմամբ` 100 ԱՄՆ դոլարով և տրամադրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին:
Սույն որոշման նախագծի կարգավորման նպատակը Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը և անշարժ գույքը գրավից ազատելն է ու Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը և «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքների զիջումն է ՀՀ կառավարությանը:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
«Նաիրիտ» գործարանի հետ կապված գործընթացները մանրամասն ներկայացված են «Հետք» պարբերականի կատարած հետաքննության մեջ: