Այսօր առավոտյան «նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ` իրենց աշխատավարձերի վճարման պահանջով:
Ավելի ուշ նրանք` ի նշան բողոքի, փակեցին Տիգրան Մեծի պողոտան: Նրանք համաձայնեցին բացել փողոցը` պայմանով, որ կստանան իրենց աշխատավարձերը մի քանի օրվա ընթացքում:
Հակառակ դեպքում` գործարանի աշխատակիցները սպառնում են կրկին սկսել անժամկետ նստացույց: