տուն Լուրեր «Նաիրիտ» գործարանի գույքը վաճառվելու է աշխատակիցների աշխատավարձերը տալու նպատակով

«Նաիրիտ» գործարանի գույքը վաճառվելու է աշխատակիցների աշխատավարձերը տալու նպատակով

161
0

Nairit

Իրենց ամբողջական աշխատավարձը ստանալու համար նաիրիտցիները շարունակում են բողոքի ցույցերը 2-3 օր պարբերականությամբ: Այս մասին Araratnews-ին հայտնեցին «Նաիրիտ» գործարանի մամուլի ծառայությունից: Նաիրիտցիների վերջին ցույցը եղել է երեկ: Պահանջը նույնն է՝ ստանալ իրենց ամողջ 18-20 ամիսների աշխատավարձերի պարտքը:

Վերջին անգամ Էներեգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ խոսելուց պարզվել է, որ նախարար ինքն է մտահոգված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը մարելու համար և դրա միակ ճանապարհը տեսնում է գործարանի գույքը վաճառելու մեջ: Գործարանի գույքը, կառավարության միջնորդությամբ, դուրս է գալու գրավից և հանվելու է աճուրդի: Գույքն արժե 5-7 միլիոն դոլար, որը աշխատակիցների աշխատավարձերի պարտքի կեսն է կազմում միայն: Իսկ մյուս կեսի մասին նախարարը դեռ պետք է մտածի:

Նաիրիտցիները կառավարությանը անընդհատ հիշեցնում են իրենց մասին ցույցերի միջոցով: «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը կազմում է 5 միլիարդ դրամ: Հունվարի 20-ին նաիրիտցիները ստացել են մեկ ամսվա աշխատավարձ, իսկ աշխատանքից դուրս եկած աշխատակիցներին չեն տվել աշխատավարձերը: Սա ևս բողոքի ալիք է բարձրացրել նաիրիտցիների մոտ, քանի որ կա մտավախություն, որ եթե իրենց էլ կրճատեն, ապա 2200 հոգու ուղղակի աշխատավարձի պարտքերը չեն տա:

Փետրվարի 6-ին կրճատվելու է «Նաիրիտ» գործարանի մոտ 2200 աշխատակից, իսկ 400 նոր աշխատակցի հետ կնքվելու են նոր պայմանագրեր: Արդեն դուրս եկած աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը չմարելը «կրճատման» ենթակա աշխատակիցների համար մտահոգության առիթ է հանդիսացել: Նրանք պատրաստվում են հունվարի 27-ին հերթական բողոքի ակցիան կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: