«Նաիրիտ» գործարանի բոլոր աշխատակիցները աշխատանքից հեռացվել են, այս մասին Araratnews-ի թղթակցին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը: «2200 հոգու աշխատանքից ազատել են: 480 հոգու հետ նորից կկնքվեն պայմանագրեր, և նրանք կանցնեն աշխատանքի: Պայմանագրերի կնքումը արդեն ընթացքի մեջ է»:
Անդրադառնալով նաիրիտցիների համար ամենացավոտ՝ աշխատավարձերի հարցին՝ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ փետրվարի 25-ին իրենց մի ամսվա աշխատավարձը կստանան: «Թե ինչ է լինելու հետագայում՝ որևէ տեղեկություն չկա: Սակայն մենք ստանալու ենք ևս մի ամսվա աշխատավարձ փետրվարի 25-ին: Նախորդ ամիսների պարտքերը դեռ չեն վճարում ամբողջությամբ»: