տուն Լուրեր Նաիրա Զոհրաբյանը՝ Էլինար Վարդանյանի՝ ԲՀԿ-ից հեռացման մասին

Նաիրա Զոհրաբյանը՝ Էլինար Վարդանյանի՝ ԲՀԿ-ից հեռացման մասին

171
0

naira

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց՝ ԲՀԿ տարածքային  կառույցը որոշում է կայացրել դիմել քաղաքական խորհրդին՝ Էլինար Վարդանյանին կուսակցության շարքերից հեռացնելու համար: Նորից պնդեց՝ պատճառը խմբակցության եւ կուսակցության աշխատանքներին չմասնակցելն է: Լրագրողներին էլ հորդորեց զբաղվել երկրում առկա շատ ավելի կարևոր խնդիրներով, քան ԲՀԿ-ի ներկուսակցական խնդիրներն են: «Ես հորդորում եմ իմ լրագրող ընկերներին թույլ տալ մեր ներկուսակցական խնդիրները քննարկենք եւ լուծենք մենք: Վստահ եղեք մենք՝ խմբակցությունով եւ կուսակցությունով, մեր գործընկերներ Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի հետ միասին կարող ենք լուծել մեր ներկուսակցական խնդիրները՝ առանց իմ կողմից խիստ հարգված լրատվամիջոցների մասնակցության»,- եզրափակեց ԲՀԿ ղեկավարը: