Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը araratnews.am-ի հետ զրույցում պատմեց, որ շուտով խաղալու է նոր «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ` մարմավորելով քաղաքական գործչի սիրուհու կերպար:
«Այսօրվա կերպար է` սիրուհու, քարտուղարուհու, որի համար կարևոր է շահը»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին ու հավելեց, որ կերպարով փորձելու է մարդկանց հետ պահել այդ տեսակը լինելուց:
Ինչպես նշեց Նաիրան, ներկայացումը կկայանա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` նոյեմբերի 23-ին, 24-ին: