Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ում չեն հրավիրել Լեհաստան՝ մասնակցելու Օսվենցիմի ճամբարի ազատագրման 70-ամյակի տոնակատարություններին, այցելել է Մոսկվայում հրեական կենտրոն և դիտել այստեղ ներկայացված ցուցահանդեսը։
Պուտինը նաև հանդես է եկել խոսքով։ Նա մասնավորապես նշել է, որ նացզիմի դեմ պայքարի հիմնական ծանրությունը կրել է ռուս ժողովուրդը։ ՌԴ նախագահը զգուշացրել է կրկնակի չափանիշներ կիրառելուց՝ նշելով, որ դրանք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։
«Բոլորս գիտենք, թե որքան վտանգավոր են և ավերիչ կրկնակի չափանիշները, ուրիշի ճակատագրի նկատմամբ անտարբերությունը», — ասել է Պուտինը՝ նշելով, որ կրկնակի չափանիշներ այսօր կիրառվում են Դոնբասում, ուր սպանվում են հարյուրավոր մարդիկ։