տուն Լուրեր Նացիստների խորտակած նավերում 4,5 մլրդ ֆունտ ստերլինգի ոսկի է հայտնաբերվել

Նացիստների խորտակած նավերում 4,5 մլրդ ֆունտ ստերլինգի ոսկի է հայտնաբերվել

125
0

3E60616F00000578-4325822-image-a-40_1489795793019

Մի խումբ բրիտանացի գանձախույզներ հայտարարել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների կողմից ոսկի տեղափոխող խորտակված նավերի հայտնաբերման մասին. հաղորդում է The Daily Mail-ը:

Հայտնաբերված ոսկու արժեքը կազմել է 4,5 միլիարդ ֆունտ ստերլինգ:

Britannia’s Gold կազմակերպությունն ավելի քան 25 տարի հավաքել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բրիտանական նավերի փոխադրումների վերաբերյալ փաստաթղթեր, որոնցից շատերը ոսկի են տեղափոխել դաշնակից երկրներ՝ զինամթերքի և անհրաժեշտ ապրանքների հետ փոխանակելու նպատակով:

Կազմակերպությանը հաջողվել է այդ տարիների ընթացքում 8 միլիոն փաստաթուղթ հավաքել, որոնց տվյալների միջոցով հաջողվել է հայտնաբերել ավելի քան 700 նավ: