Խոսելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հենրիխ Մխիթարյանի մասին՝ Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին կիսապաշտպան Թիերի Անրին կարծիք է հայտնել, որ Մխիթարյանը հիմա ավելի լավ է հանդես գալիս.
«Ես միշտ էլ երկրպագել եմ նրան: Նա աշխուժացրեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, և ես հույս ունեմ, որ լավ խաղացող կլինի թիմի համար»,- նրա խոսքերն է մեջբերում The Peoples Person կայքը։