Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսնը կարծիք է հայտնել, որ Եվրոպա լիգան կարևոր մրցաշար է «կարմիր սատանաների» համար:
«Իրականությունն այնպիսին է, որ երբեք չենք հաղթել Եվրոպա լիգայում: Երբեք չենք հաղթել ՈւԵՖԱ-ի գավաթը, երբ այն գոյություն ուներ: Այժմ հիանալի հնարավորություն ունենք անելու դա: Չեմ ասում, որ այդպես էլ պետք է լինի, սակայն թիմը լավ հնարավորություններ ունի:
Դա նույնպես եվրոպական տիտղոս է: Եթե հաղթեք այն, ապա կհայտնվեք Չեմպիոնների լիգայում, ինչը լավ ստիմուլ է»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի բելգիական «Անդերլեխտին»: