Մյունխենյան համաժողովի ավագների խորհուրդը հանդես է եկել ՄԱԿ-ը բարեփոխելու նախաձեռնությամբ, որի նպատական է բարձրացնել դրա արձյունավետությունն ու հեղինակությունը: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով խորհրդի անդամ, Նորվեգիայի նախկին վարչապետ Հարլեմ Բրունդտլանդին:
Նախկին պաշտոնյան պլենար նիստի ժամանակ նշել է, որ ՄԱԿ-ի ստեղծումից անցել է 70 տարի և այս ընթացքում կազմակերպության աշխատելաոճը գրեթե չի փոխվել՝ չնայած համաշխարհային փոփոխություններին: Հաշվի առնելով այս ամենը՝ խորհուրդն առաջարկել է՝
— ավելացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվը՝ այդ թվում՝ ոչ մշտական անդամների հաշվին,
— ԱԽ անդամներին պարտավորեցնել ջանքեր գործադրել հանուն մարդության, հատկապես՝ երբ խոսք է գնում ցեղասպանության կամ բռնության մասին,
— ԱԽ աշխատանքները դարձնել ավելի թափանցիկ ու բաց՝ հաշվի առնելով այն կողմերի կարծիքը, որոնք կրելու են խորհրդի որոշման ուղղակի ազդեցությունը,
— փոփոխել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության կարգը:
«Այս առաջարկները լավ են նաև նրանով, որ դրանց կենսագործումը ՄԱԿ-ի կանոնադրության փոփոխություն չի պահանջում», — ընդգծել է Բրունդտլանդը: