Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Գերմանիայի, Հարավային Կորեայի, Բելգիայի, Պակիստանի, Մոնղոլիայի, Հայաստանի, Խորվաթիայի, Ճապոնիայի ԱԳ նախարարների հետ»,- հայտնել է Զախարովան՝ մանրամասնելով Լավրովի օրակարգը։