Մյունխենում ավարտվել է «Նորմանդական քառյակի» արտգործնախարարների հանդիպումը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Դեռ հեռու ենք ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից, սակայն ԵԱՀԿ խիզախ աշխատակիցները մինսկյան համաձայնագրերի իրականացման հարցում կարևոր ներդրում են ունեցել», — հանդիպումից հետո ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտնել է, որ չի բացառում մոտ ժամանակներս տվյալ ձևաչափով ևս մեկ հանդիպման անցկացումը: