ԱԻՆ «911» ծառայությունը այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու դիմաց, ավտոմեքենան շրջադարձ կատարելիս կախվել է դեպի ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացանք ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: