տուն Լուրեր Մյասնիկյան պողոտան ամբողջ գիշեր կրկին փակ կլինի

Մյասնիկյան պողոտան ամբողջ գիշեր կրկին փակ կլինի

84
0

2

Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է.

Հարգելի համաքաղաքացիներ,

ապրիլի 8-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 9-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:
Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: