Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ուեմբլի» մարզադաշտում ընդունեց «Սաութհեմփթոնին»:
Խաղն ավարտվեց «կարմիր սատանաների» դժվարին հաղթանակով` 3:2:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր երկրորդ տիտղոսը նվաճեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, չնայած, որ վնասվածքի պատճառով չէր մասնակցում հանդիպմանը: Առաջին տիտղոսն Անգլիայի Սուպերգավաթն էր: Նախորդ տարի «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթել էր «Լեսթերին»: