Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է թիմի մասին` անդրադառնալով հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մրցաշրջանի մեկնարկում ինչ-որ բան այն չէր Մխիթարյանի և մարզչի միջև, Հենրիխը չէր առանձնանում, սակայն նա սկսեց խաղալ և այժմ շլացուցիչ է:
Միկին նախորդ շաբաթ փլեյմեյքերի դիրքում էր գործում, և նրա խաղը ֆանտաստիկ էր: Իսկ Ռեշֆորդը, Մատան և Մարսիալը եզրերում կբալանսավորեն թիմը»,- Նևիլի խոսքը մեջբերում է MEN-ը: