«Express»-ը հայտնում է, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած վերջին մարզումից հետո հրաժեշտ է տվել թիմակիցներին և չի կարողացել զսպել արցունքները:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերը ներառված է «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում, որը դեռ չի կայացել: