Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է անհանգստության մեջ պահել վերջինիս երկրպագուներին:
Հենրիխի շուրջ ստեղծված իրավիճակը չի մտնում ոչ մի տրաբամանության մեջ: Ակումբը հսկայական գումար է վճարել նրա տեղափոխության համար: Համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ Մխիթարյանի տրանսֆերը նախատեսել էր նախորդ մարզիչ Լուի վան Գալը և Մոուրինյուն ստիպված է համաձայնվել դրան:
Պորտուգալացի մասնագետն այն մարդկանցից չէ, որ համակերպվի իրեն դուր չեկող իրադրության հետ, հատկապես տրանսֆերների հարցում: Մոուրինյուն հստակ գիտեր, թե ինչպիսի ֆուտբոլիստի էր ձեռք բերում և վստահ եմ, որ Մխիթարյանը պետք է նրան:
Armsport.am-ի լրագրողները վերլուծել են Մխիթարյանի բավարար խաղաժամանակ չստանալու պատճառները: