«Whoscored» հեղինակավոր կայքը ներկայացրել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունն ԱՊԼ-ի 3-րդ տուրի` «Վեսթ Հեմի» հետ տնային խաղում:
«Արսենալը», հիշեցնենք, 3:1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Մխիթարյանն, ընդհանուր առմամբ, 3 հարված է կատարել, որից մեկը` մրցակցի դարպասի ուղղությամբ:
Հայ ֆուտբոլիստը 48 փոխանցում է կատարել թիմակիցների ուղղությամբ` 85,4% ճշգրտությամբ: Սակայն, դրանցից ոչ մեկը սրող չի եղել: Մխիթարյանը 4 անգամ խախտել է կանոնները, իսկ նրա նկատմամբ մրցակցի խաղացողները խախտում թույլ չեն տվել:
Մխիթարյանը բավականին ցածր` 6,2 գնահատականն է ստացել «Whoscored»-ի փորձագետների կողմից: